Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

90-ա­կան­նե­րի հի­թը, սպաս­վող դա­տա­կան նիստն ու հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քը

90-ա­կան­նե­րի հի­թը, սպաս­վող դա­տա­կան նիստն ու հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քը
18.02.2020 | 12:29
Ար­թուր Գալս­տյա­նի «Ով է նա» եր­գը հայտ­նի էր դեռևս 90-ա­կան­նե­րից: Այ­սօր էլ շա­տե­րը հի­շում են եր­գը, թեև այն վա­ղուց չի շր­ջա­նառ­վում: 90-ա­կան­նե­րի հի­թը այ­սօր դար­ձել է խնդ­րո ա­ռար­կա: Այս պատ­մու­թյու­նը սկս­վել է նա­խորդ տար­վա գար­նա­նը, երբ Գևորգ Մար­տի­րո­սյա­նը զան­գա­հա­րել է Ար­թուր Գալս­տյա­նին, ներ­կա­յա­ցել է որ­պես եր­գիչ, ցան­կու­թյուն է հայտ­նել կա­տա­րե­լու նրա եր­գե­րից մե­կը, և ստա­ցել բա­նա­վոր հա­մա­ձայ­նու­թյուն: Ար­թուր Գալս­տյա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ, փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի ան­դամ, փաս­տա­բան ԼՈՒ­ՍԻ­ՆԵ ՎԻ­ՐԱ­ԲՅԱ­ՆԸ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց, որ խոս­քը կոնկ­րետ «Ով է նա» եր­գին չի վե­րա­բե­րել, այլ մեկ այլ եր­գի: Ո­րոշ ժա­մա­նակ անց (հու­նի­սին) Ար­թուր Գալս­տյանն ի­մա­նում է, որ հա­մա­պա­տաս­խան գրան­ցում, ար­տո­նու­թյուն ստա­ցած «Ով է նա» վեր­նագ­րով եր­գը, ա­ռանց իր թույ­լտ­վու­թյան, Գևորգ Մար­տի­րո­սյա­նը կա­տա­րել է, հրա­պա­րա­կել «Youtube» ա­լի­քով, հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րը տա­րա­ծել են, և որևէ կերպ չի նշ­վել, թե եր­գի հե­ղի­նա­կա­յին ի­րա­վունքն ում է պատ­կա­նում: Սո­վո­րա­բար նման դեպ­քե­րում մե­կը մյու­սի հետ վի­ճում են, լրատ­վա­մի­ջոց­նե­րը լու­սա­բա­նում են խն­դի­րը, սոց­ցան­ցե­րում և այ­լուր քն­նար­կում ու հարցն այս­քա­նով փակ­վում է: Սա­կայն այս դեպ­քում գործն այլ ըն­թացք է ստա­ցել: Նախ՝ար­գե­լա­փակ­վել է եր­գը. «Youtube»-ին նա­մակ է ու­ղարկ­վել այն մա­սին, որ այդ եր­գի հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քը պատ­կա­նում է այլ ան­ձի, ո­րի հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քը խախ­տե­լով՝ տե­սա­հո­լո­վա­կը հայ­տն­վել է տվյալ ա­լի­քում: Դրա­նից հե­տո Լու­սի­նե Վի­րա­բյա­նը, որ­պես Ար­թուր Գալս­տյա­նի լիա­զոր­ված անձ, հան­դի­պել է Գևորգ Մար­տի­րո­սյա­նին՝ փոր­ձե­լով վե­ճը ար­տա­դա­տա­կան կար­գով լու­ծել. «Իմ վս­տա­հորդն ու­զում էր, որ գոր­ծը չհաս­ներ դա­տա­րան (մա­նա­վանդ որ նույն ո­լոր­տից են), փո­խա­րե­նը պա­հան­ջում էր՝ պատ­ճա­ռած վնա­սի հա­տու­ցում: Ար­թուր Գալս­տյա­նը բա­րե­գոր­ծա­կան ֆոնդ ու­նի, և ա­ռա­ջար­կում էր՝ այն գու­մար­նե­րը, ո­րոնք հե­տո պա­հան­ջե­լու էին, ա­ռանց դա­տա­կան մի­ջամ­տու­թյան տրա­մադ­րել այդ ֆոն­դին: Ա­ռա­ջար­կը կտ­րա­կա­նա­պես մերժ­վեց, հաշ­տու­թյան եզ­րեր գտ­նելն անհ­նար էր, և այլ բան չէր մնում, քան դա­տա­կան պաշտ­պա­նու­թյան դի­մե­լը»:
Ե­թե ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի գա­յին, պայ­մա­նա­վոր­վե­լու էին նաև, թե ինչ կերպ պետք է շր­ջա­նառ­վի եր­գը: Ան­պայ­ման պետք է գր­վեր, որ եր­գի հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քը պատ­կա­նում է Ար­թուր Գալս­տյա­նին: Մեր զրու­ցա­կի­ցը վս­տա­հեց­րեց, որ ե­թե մինչ այդ հարց ծա­գեր, բնա­կա­նա­բար, Ա. Գալս­տյա­նը թույլ չէր տա անդ­րա­դառ­նալ այդ եր­գին, բայց քա­նի որ երգն ար­դեն կա, շր­ջա­նառ­վել է, բա­վա­կա­նին դի­տում­ներ ու­նե­ցել, բնա­կա­նա­բար, մարդ­կանց հի­շո­ղու­թու­նից չէին կա­րող ջն­ջել, գո­նե դրա­նից հե­տո վնա­սի փոխ­հա­տու­ցում կլի­ներ՝ բա­րե­գոր­ծա­կան նպա­տա­կով օգ­տա­գործ­վող գու­մա­րի չա­փով, և ինչ-որ կերպ կվե­րա­կան­գն­վեր հե­ղի­նա­կա­յին խախտ­ված ի­րա­վուն­քը:
Հի­մա ար­դեն և՛ գոր­ծի ըն­թացքն է փոխ­վել, և՛ պա­հանջ­նե­րը: Փետր­վա­րի 24-ին լի­նե­լու է ա­ռա­ջին դա­տա­կան նիս­տը: Ա. Գալս­տյա­նի փաս­տա­բա­նը հս­տա­կեց­նում է ի­րենց պա­հան­ջը՝ ար­գե­լել մտա­վոր սե­փա­կա­նու­թյան օ­բյեկտ հան­դի­սա­ցող երգն ա­ռանց ի­րա­վա­տի­րոջ թույ­լտ­վու­թյան օգ­տա­գոր­ծե­լը, պար­տա­վո­րեց­նել ջն­ջել բա­ցա­ռիկ ի­րա­վունք­նե­րի խախտ­ման հա­մար հիմք ծա­ռա­յած և նման խախտ­ման ար­դյուն­քում ստեղծ­ված տե­սա­հո­լո­վա­կը, հա­տու­ցել պատ­ճա­ռած վնա­սը, այն է՝ բռ­նա­գան­ձել չորս մի­լիոն դրամ տու­գանք:
Հե­տաքր­քր­վե­ցինք՝ ի­րա­վա­կան դաշ­տում նման խն­դիր­ներ հա­ճա՞խ են հան­դի­պում:
«Ան­կեղծ ա­սած հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քը Հա­յաս­տա­նում այն­քան էլ պաշտ­պան­ված չէ, ի­րա­վուն­քի այն տե­սա­կը չէ, ո­րին առ­նչ­վող խն­դիր­նե­րի ա­մեն օր կա­րող ենք առ­նչ­վել,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:- Նախ նշեմ, որ այս եր­գը շատ քիչ հե­ղի­նա­կա­յին ի­րա­վունք­նե­րի օ­բյեկտ­նե­րից է, որ գրանց­ված է «Հայ հե­ղի­նակ»-ում, ին­չի վե­րա­բե­րյալ ա­պա­ցույց­նե­րը ներ­կա­յաց­րել եմ դա­տա­րան՝ հա­վաս­տագ­րի տես­քով: Իսկ առ­հա­սա­րակ, ա­յո, ի տար­բե­րու­թյուն մի­ջազ­գա­յին փոր­ձի և շատ եր­կր­նե­րում ձևա­վոր­ված պրակ­տի­կա­յի, մե­զա­նում հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի հետ կապ­ված հա­մա­պա­տաս­խան ձևով նա­խա­դե­պեր հա­ճախ չեն հան­դի­պում»:
Այլ կերպ ա­սած՝ ոչ բո­լորն են ի­րենց հե­ղի­նա­կած օ­բյեկտ­նե­րը գրան­ցում հա­մա­պա­տաս­խան ձևով: Մինչ­դեռ, փաս­տա­բա­նի կար­ծի­քով, գո­նե մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րը այդ ի­րա­վուն­քի մա­սին քիչ թե շատ պետք է ի­մա­նան. ի­րենք ի­րենց ի­րա­վունք­նե­րը չպաշտ­պա­նե­լով՝ չեն կա­րո­ղա­նում նաև հե­տա­գա­յում պա­հան­ջել ու պար­տա­վո­րեց­նել դի­մա­ցի­նին, որ հար­գի ու ճա­նա­չի ի­րենց ի­րա­վուն­քը: «Հենց այս գոր­ծով էլ մենք բա­խում ենք տես­նում կոնկ­րետ մշա­կու­թա­յին ո­լոր­տի և ի­րա­վա­կան հա­մա­կար­գի միջև, այ­սինքն, այն, ինչ մենք օ­րեն­քով ու­զում ենք պաշտ­պա­նել, մշա­կու­թա­յին շատ գոր­ծիչ­նե­րի կար­ծի­քով՝ սո­վո­րա­կան երևույթ է, ին­չին ա­մեն օր էլ կա­րող ենք ա­կա­նա­տես լի­նել: Սա խո­սում է ան­լուրջ վե­րա­բեր­մուն­քի կամ ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան պա­կա­սի մա­սին»:
Գևորգ Մար­տի­րո­սյա­նի ար­ձա­գանքն էլ հար և նման է ե­ղել, նշել է, որ 20 տա­րի չի օգ­տա­գործ­վել այդ եր­գը: Լու­սի­նե Վի­րա­բյա­նը օ­րի­նակ է բե­րել՝ ե­թե քա­ղա­քա­ցին ու­նե­նար որևէ շի­նու­թյուն կամ բիզ­նես նա­խա­գիծ, ո­րը չի օգ­տա­գոր­ծում, դուք ձեզ ի­րա­վունք կվե­րա­պա­հեի՞ք վերց­նել-օգ­տա­գոր­ծել. չէ՞ որ սա էլ սե­փա­կա­նու­թյան մի տե­սակ է:
Հե­տաքր­քր­վե­ցի՝ կա՞ն բա­ցեր օ­րեն­քում: Մեր զրու­ցա­կիցն ա­սաց, որ հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի մա­սին օ­րեն­քը շատ նուրբ ձևով բո­լոր կնճ­ռոտ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը տա­լիս է: Կար­ծում է նաև, որ սա լավ նա­խա­դեպ է. նրանք, ով­քեր հան­դի­պել են հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի խախ­տում­նե­րի, մի օ­րի­նա­կով կտես­նեն-կհաս­կա­նան, որ կա­րող են պայ­քա­րել ի­րենց ի­րա­վուն­քի հա­մար: Ի վեր­ջո, դա ի­րա­վա­կան մշա­կույ­թի ձևա­վոր­ման մի տար­բե­րակ է:
Ի պա­տաս­խան «Լիա­հու՞յս եք, որ դա­տը շա­հե­լու եք» հար­ցին՝ Լու­սի­նե Վի­րա­բյանն ա­սաց, որ վերջ­նա­կան ո­րո­շու­մը միայն դա­տա­րանն է տա­լիս, հա­մե­նայն դեպս, ի­րեն­ցից պա­հանջ­վող այն բո­լոր ա­պա­ցույց­նե­րը, որ ա­պա­հո­վում են հայ­ցա­դի­մու­մի մեջ ներ­կա­յաց­ված փաս­տե­րը, ներ­կա­յաց­րել են դա­տա­րան և, բնա­կա­նա­բար, ե­թե դի­մել են դա­տա­րան, լիա­հույս են, որ կհաս­նեն ար­դար ո­րոշ­ման:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Հ. Գ. Պատրաստ ենք լսելու հակառակ կողմի կարծիքը:
Դիտվել է՝ 7261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ